Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Խոսի՛ր, Ամենազո՛ր,
մի՛ լռիր, խոսի՛ր,
հողս ճաք է տվել քո լռությունից...
Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,
որ վերջին հույսի հետ
մրմունջ են դարձել շուրթին տնանկի։
Առաջին հայացքից հեռանկարային թվացող այս գործընթացն իրականում բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Global Getaway-ը:
2021-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և 300 մլրդ եվրոյի հասնող այս ծրագիրը նախևառաջ ուղղված է երկու գեոքաղաքական խնդիրների լուծմանը...